ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ընտրություններում հաղթելու հնարավորություն ստանում են նրանք, ովքեր ունեն սոցիալական հենարան ու ֆինանսական մեծ միջոցներ

Ընտրություններում հաղթելու հնարավորություն ստանում են նրանք, ովքեր ունեն սոցիալական հենարան ու ֆինանսական մեծ միջոցներ
02.02.2026 | 12:38

Հերթական խորհրդարանական ընտրություններում իշխանությունների դաշնակիցները` գիտակցված կամ առանց գիտակցելու, նրանք են, ովքեր ունենալով առավելագույնը 0-ից մինչեւ 2 տոկոս ձայներ ստանալու հավակնություն, այնուամենայնիվ որոշում են մասնակցել ընտրություններին:

Ամբողջ աշխարհում, և բացառություն չէ նաև Հայաստանր, ընտրություններում հաղթելու հնարավորություն ստանում են նրանք, ովքեր ունեն սոցիալական հենարան, ֆինանսական մեծ միջոցներ (խոսքը քաղաքական կազմակերպության մասին է), քաղաքական խարիզմատիկ կերպարներ, և այլն:

Հայկական քաղաքական ներկապնակը այն մասին է, թե ինչպես կարելի է ընտրություններով իշխանություն փոխելը դարձնել քիչ հնարավոր:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ